AM | RU
USD
EUR
RUB

Նալբանդյանը Յագլանդին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը

Աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 19-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանը առնչվող մի շարք հարցեր։ Այդ համատեքստում անդրադարձ արվեց Հայաստան - Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանը։

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկեցին կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորությունը: ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։

Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրեց Հայաստանում ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի կողմից տրամադրված փորձագիտական աջակցությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց ԵԽԽՎ-ում ընթացող զարգացումներին և ԵԽ խորհրդարանական վեհաժողովի հանդեպ վստահության վերականգման նպատակով գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությանը։

Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման նպատակով համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Բաքուն անում է ամեն հնարավորը՝ խաղաղության գործընթացը խաթարելու ուղղությամբ։ Հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական պահանջերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անվանական մատնանշել զինադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու նախահարձակ կողմին։ «Մերժելով հետաքննության մեխանիզմի ստեղծումը՝ Ադրբեջանը ցանկանում է խույս տալ իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատվությունից, սակայն եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին»,- շեշտեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Լրահոս
Սիրահայերի շինարարական կազմակերպությունը կսկսի Հայաստանում իր երկրորդ շենքի կառուցումը Բեռլինի օդանավակայանը տարհանվել է կասկածելի առարկայի պատճառով Մաշտոց-Սարյան խաչմերուկում 4 ավտոմեքենա է բախվել, մեկը կողաշրջվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին Վլադիմիր Գասպարյանն արդյունավետ է գնահատել ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ Միավորված կոլեգիայի աշխատանքը Ապրիլյան հերոսի հարազատները շարունակում են նրա կիսատ թողած գործը. ցուցադրվեցին Արամայիս Միքայելյանի քանդակները ՊՊԾ գնդի գործով 15 ամբաստանյալներ 10 ժամով հեռացվեցին դատական նիստերի դահլիճից Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՄԻՊ-ին Վարչապետն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի պատվիրակությանը ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Գոլեսթան նահանգ Հնդկաստանի նախագահ է դարձել Ռամ Նաթ Քովինդը Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին Յագլանդը Թուրքիայի վարչապետին իր մտահոգությունն է հայտնել իրավապաշտպանների կալանավորման առնչությամբ Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը Հրետանին մարտունակ է, պատրաստ առաջադրանքների կատարմանը «Աստանա Էքսպո 2017» միջազգային ցուցահանդեսում օգոստոսի 16-ին կանցկացվի Հայաստանի ազգային օր Լևոն Մնացականյանը կոչ է արել վառոդը միշտ չոր պահել Դոմիկից տուն. Գյումրիում բազմանդամ ընտանիքը տուն կստանա Քաղաքագետը կարևորում է հայ-ռուսական հարաբերություններում Սերժ Սարգսյանի մոտեցումը «Հայաստան» գրությամբ շապիկով իրանցի զբոսաշրջիկն իրարանցում է առաջացրել Բաքվում Նախագահին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին Մատենադարանը վերակազմավորվում է հիմնադրամի Հայաստանն էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն կառավարման է հանձնում մասնավորին Կառավարության աջակցությամբ Երասխում կիրականացվի ինտենսիվ այգիների կառուցման ներդրումային ծրագիր Մոլդովայի արտգործնախարարը հայ-մոլդովական կապերի ընդլայնման հույս է հայտնել Աշոտ Ղուլյանն ամերիկահայ երիտասարդների հետ քննարկել է Արցախ-Սփյուռք կապերը Դոնբասում զոհվել է 9 և վիրավորվել 5 ուկրաինացի զինվորական Արաբական երկրները հայտնել են Կատարին ներկայացվող պահանջների ցուցակը Կարեն Կարապետյանը Պետգույքի կառավարման վարչությունից ակնկալում է գումարների ինտենսիվ մուտք Մարզերում գծատերեր այլևս չեն լինի. Վահան Մարտիրոսյան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ՀՀ Նախագահին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին Հայաստանում արևային համակարգային կայանների կառուցման նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է Հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում Համաքայլ լինելու և միասին հարցեր լուծելու անհրաժեշտությունը կա. Վահրամ Բալայան ՀՀ վարչապետը հանձնարարել է հստակեցնել պետական մարմինների կողմից լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացը ՍԱՊԾ-ն ուսումնասիրություններ է կատարում կաթնամթերք վերամշակող և պաղպաղակ արտադրող ընկերություններում Լոքյանը կառավարությունից ՀՅԴ-ի դուրս գալու լուրերը համարում է հնարված սուտ Քուվեյթը վտարում է 15 իրանցի դիվանագետների Ռուսաստանն Իրաքին տանկեր կվաճառի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan