AM | RU
USD
EUR
RUB

Հաղթահարելով ապրուստի միջոցից բիզնես տանող ճանապարհի վայրէջքներն ու վերելքները. «Բազիկյանների արիշտա»

 
 

Չդրված նպատակին ընդառաջ

Գավառում Բազիկյաններին շատերը ճանաչում են արիշտայով: 90-ականների վերջերին հանգամանքների բերումով սկսված գործը հիմա արդեն լուրջ ընտանեկան բիզնես է:
Բազիկյանների միջնեկ որդին` Վիգենը, ընտանեկան գործի բոլոր մանրամասներն ու անցած ճանապարհն անգիր է հիշում: Ակունքներում կանգնած է մայրը, ով ընտանիքի ֆինանսական ու ամուսնու առողջական խնդիրները լուծելու տարբերակը գտավ գավառցիների խոհանոցի ընդունված ու հարգի ուտեստներից մեկի`արիշտայի օգնությամբ:

Սկզբում` ըստ պատվերի, իսկ հետո, հասկանալով պահանջարկի մոտավոր ծավալները, Բազիկյաններն` ըստ պահանջարկի ձևավորեցին առաջարկը: Ահա թե ինչու արտադրված ողջ ապրանքն իրացվում էր տեղում` հենց Գավառում: Մարդիկ անգամ գարնանը կանխավճար էին թողնում`ձմեռվա իրենց բաժին արիշտան ձեռք բերելու համար: Ընտանեկան լուրջ բիզնեսի բոլոր նախադրյալները կային` միայն թե փոքր-ինչ ուշանում էր այն կյանքի կոչելու գաղափարը, որը, ինչպես Վիգենն է ասում, գործի հետ կապված ամեն ինչ պես, ծնվել է ակամայից. «Որոշ ժամանակ անգամ դադարեցրել էինք արտադրությունը, բայց ավագ եղբայրս հանկարծակի որոշեց վերսկսել: Մի գործ պետք էր անել, մտածեց` իսկ ինչո՞ւ հենց դա չանել: Եվ, այսպես ասած, ընտանիքով մտանք բիզնեսի մեջ: Ով ինչ կարողանում, անում էր` ինչպես և այսօր: Հիմա արդեն զգալի մեծացրել ենք արտադրության ծավալը: Ճիշտ է, շատ աշխատատար է, բայց դեռ հասցնում ենք ամեն ինչը մեր ուժերով անել: Երբ սպառողների շուկան ընդլայնվի, այն ժամանակ, հավանաբար, ուրիշ աշխատողներ էլ կունենանք»:

Ինչպես գաղափարը, այնպես էլ ապրանքանիշը ծնվել է ինքնըստինքյան. Գավառում արիշտայի արտադրությամբ զբաղվողները շատացել էին և պետք էր ինչ-որ ձևով տարբերվել: Ավելի հաջող տարբերակ, քան ընտանեկան բիզնեսը հենց իրենց` արտադրողների ազգանունով կոչելն է, չէր կարող լինել: «Եթե արտադրանքն անվանվում է արտադրողի անունով կամ ազգանունով, միանշանակ, մեծանում է որակի հարցում պատասխանատվությունը»,-վստահեցնում է Վիգենը: Այդ գիտակցումով են աշխատում ինչպես ինքը, այնպես էլ ընտանիքի մյուս անդամները, իսկ սպառողի գնահատականը ցույց է տալիս համատարիմներին` նոր հաճախորդների ավելանալու փաստը:

Վիգենը չի ժխտում` «Բազիկյանների արիշտա»-ն երևանյան շուկայում իր տեղը հեշտությամբ չի գտել: « Երևանյան շուկա մուտք գործելը դժվար էր, քանի որ ոչ սուպերմարկետները, ոչ էլ սննդի կետերը չէին հավատում, որ հաճախորդներին կհետաքրքրի արիշտան: Դժվարությամբ, բայց համոզում էի: Ի վերջո մեր արտադրանքը սկսեց վաճառվել սուպերմարկետների խոշոր ցանցերում`« Երևան Սիթի»-ում, «ՍԱՍ»-ում, «Նոր Զովք»-ում և այլն: Հետաքրքրականն այն է, որ սննդի ցանցերն էլ` օրինակ «Կարաս» ազգային սննդի ցանցը, մենյուում չունեին ու չէին էլ մտածում ներառել: Շատ համոզեցի, մինչև փորձեցին ,ու արդյունքը, միանշանակ, դրական էր»,-արդարացված ոգևորությամբ պատմում է Վիգենը:

Հեռանկարում արտաքին շուկան է

Արիշտայի հարցում խանութների ու սննդի կետերի թերահավատությունը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ շատերն կարծում են, թե արիշտայով միայն փլավ կարելի է սարքել, մինչդեռ արևելյան խոհանոցում այն օգտագործում է տարբեր ուտեստներում` հատկապես աղցանների և ապուրների մեջ: Պարզվում է` հայկական խոհանոցում ևս արիշտայով մի շարք հայտնի բաղադրատոմսեր էին օգտագործում դեռևս 4-5-րդ դարերում, որոնց մասին Վիգենը խոստացավ հաղորդել շուտով:

Մարդկանց արիշտայի պատրաստման եղանակներին ծանոթացնելու համար Վիգենը չի ալարում` ծանրաբեռնվածության պայմաններում էլ ժամանակ է գտնում և ուսումնասիրում տարբեր երկրների խոհանոցները: Սերը եփել-թափելու հանդեպ նրա մոտ վաղուց կար: Մասնագիտությամբ հացի և հրուշակեղենի արտադրության ինժեներ-տեխնոլոգին հանգամանքերը ճիշտ տեղում կանգնեցրին: Նրա մտքով անգամ չէր անցնում, որ մի օր բիզնեսով կզբաղվի, այն էլ` մասնագիտական բիզնեսով:

Վիգենի խոսքով` համալսարանում ձեռք բերված գիտելիքները շատ էին օգնում արտադրական գործընթացի ժամանակ, սակայն վերջնական նպատակին հասնելու` վաճառքների խթանելու համար անհրաժեշտ էր մարքեթինգի իմացություն: «Սկզբում թվում էր, թե չենք կարող ո´չ արտադրել և ո´չ էլ իրացնել ավելի մեծ ծավալով ապրանք: Բնականաբար, երազում էինք եկամուտը մեծացնելու մասին, բայց տարբերակներ չէինք տեսնում: Ամեն ինչ փոխվեց, երբ ֆեյսբուքում պատահական (կրկին պատահական,-ծիծաղում է) տեսա, որ Վահրամ Միրաքյանը ինչ-որ կուրսեր է անցկացնում մարքեթինգի հետ կապված. որոշեցի մասնակցել: Այսպես ասած, «»Չոր մարքեթինգ» կուրսը պայմանականորեն արտադրությունը բաժանեց երկու մասի` նախակուրսային և հետկուրսային: Ես արդեն հստակ գիտեմ, թե ինչ պետք է անել բիզնեսը զարգացնելու համար,-ասում է Վիգենը և նախանշում ապագայի առաջնահերթություններից մեկը:-Պետք է դուրս գալ միջազգային շուկա: Ճիշտ է, ներկա պահին չենք կարող, քանի որ արտահանելու համար և´ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ և ավելի մեծ ծավալի արտադրանք: Հիմա մեկ արտադրական ցիկլի ընթացքում, որը տևում է 24 ժամ, ստանում ենք 120-150 արիշտա: Դա հազիվ ներքին պահանջարկն է բավարարում: Բայց արտաքին շուկայում, ամեն դեպքում, մեծ պոտենցիալ կա: Թեկուզ սկզբում հարևան երկրներ` Իրան ու Վրաստան արտահանենք: Հատկապես իրանական շուկայում արիշտան հեշտությամբ կիրացնի, պարսիկների սիրելի ուտելիքներից է»:

Փոքրածավալ արտադրությամբ, բայց արդեն բրենդ դարձած «Բազիկյանների արիշտա»-ն աստիճանաբար ճանաչելի է դառնում նաև Ռուսաստանում և դա` շնորհիվ այնտեղ ապրող հայերի ու իրենց գավառցի բարեկամների:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանցավոր կոռուպցիոն սխեմա Վերջին զանգի օրը Երևանում ոչ մի ավտոմեքենա չի տեղափոխվել տուգանային հրապակ Փաշինյանի կառավարությունը խորհրդարանին կներկայացնի Կարապետյանի կառավարության բյուջեն Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության «վեկտորն ու դինամիկան» պահապանվում են. ՌԴ ԱԳՆ Սահմանամերձ համայնքների շրջանավարտները կառավարական ամառանոցում նշում են «Վերջին զանգը» Պտուղ-բանջարեղենի արտահանմանը ներկայացվող պահանջների պահպանման դեպքում հավաստագրումը կատարվում է արագացված ընթացակարգով Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետ տևել է երկու ժամ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հերքում է Սամվել Բաբայանի ազատ արձակման լուրը «Հայաստան» հիմնադրամը կմշակի առաջիկա 25 տարիների գործունեության տեսլականը Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը Մայիսի 28-ին Ֆրանսիայի արտգործնախարարն այցելելու է Հայաստան Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերի «Հայաստան» համահայկական հիմնադրամին Օսիպյանը ԵԽԽՎ պատվիրակությանն է ներկայացրել հայաստանյան վերջին իրադարձություններում ոստիկանության գործողությունները ԿԳ նախարարը երբեք չի ասել ուսուցիչներին ծաղիկ մի նվիրեք, խնջույք մի արեք. փոխնախարար Միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել. Արմեն Աշոտյան Օպտիմալացումը թատրոնի հերն անիծում է. Նիկոլայ Ծատուրյան Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարին Ակնկալվում է, որ Սամվել Բաբայանն ազատ կարձակվի ԱԱԾ մեկուսարանից. ուղիղ Հիմա «դուխով»-ի ժամանակ չէ, հիմա խելքով գործելու ժամանակն է. փորձագետը՝ ԿԳ նախարար-«Այբ»-Արամյան առճակատման մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է շարունակի միավորել հայերին. կայացավ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը Կառավարությունը մշակութային կազմակերպություններին կֆինանսավորի նաև անուղղակի կերպով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց մշակութային գործիչների հետ ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթը Զոհրաբ Մնացականյանը Հայաստան-ԵՄ հարաբերություններում բավականին մեծ առաջընթաց է տեսնում Գերմանիան պատրաստակամ է սատարել Հայաստանի բարեփոխումային և արդիականացման ջանքերին Վահրամ Բաղդասարյանը կառավարության գործունեությունը գնահատելու համար ժամանակ է խնդրում Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ Ատոմակայանի ժամանակավոր դադարը որևէ խնդիր չի առաջացնի անխափան էներգամատակարարման համար. նախարար «Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ»-ի նկատմամբ, կվերանայենք նվիրատվություններ անելու ծրագրերը». Դավիթ Յան Կառավարությունը քայլեր կձեռնարկի կարևորագույն մշակութային օջախները հարմարեցնելու հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին Ներկայացվել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է ՀՀԿ նախագահի փոփոխության հարցի քննարկումներին ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է արտահայտի հայկական կողմի շահերը և ձգտումները. ՀՀ ԱԳ նախարար Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ Արմեն Աշոտյանն առաջարկում է նոր կառավարության ծրագրում ներառել նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթները Սփյուռքը պետք է ներգրավված լինի Հայաստանի կյանքում. ՀՀ նախագահ ՎԶԵԲ-ը պատրաստակամ է մեծացնել Հայաստանում ներդրումների ծավալները Շարմազանովը Սլովակիայի խորհրդարանի նախագահին է ներկայացրել տարածաշրջանային ու ՀՀ ներքաղաքական իրավիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan