AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանը երկարաձգելու է նավթի արդյունահանման ծավալների նվազեցման պայմանագիրը

Վիեննայում մայիսի 23-ից 25-ը տեղի է ունենալու Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) նիստը, որին մասնակցելու են կազմակերպության անդամ և ոչ անդամ երկրներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Ադրբեջանի Էներգետիայի նախարար Նաթիգ Ալիևը այդ օրերին հանդիպելու է OPEC-ի գլխավոր քարտուղար Մոհամմադ Սանուսի և մոնիթորինգի հանձնաժողովի ղեկավար ալ-Մարզուքի հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվելու է նավթի արդյունահանման ծավալների նվազեցման պայմանագրի երկարաձգման հարցը:

Ադրբեջանը, որը ներկայումս իր նավթային քաղաքականությունը հարմարեցնում է OPEC-ի վարած քաղաքականությանը, պետք է նավթի արդյունահանումը շարունակի նվազեցված ծավալներով:

2017թ.-ի հունվարից սկսած Ադրբեջանը, հետևելով Նավթ արդյունահանող երկրների (OPEC) ծավալների նվազեցման պայմանագրին, սահմանել է օրական 793.3 հազար բարել արդյունահանման ծավալի սահմանաչափ: Արդյունահանվող նավթի 743,1 հազար բարելը կազմում է հում նավթը, իսկ 50,8-ը` կոնդենսատ:

Ադրբեջանից օրական արտահանվում է 617 հազար բարել հում նավթ, 50,8 հազար բարել` կոնդենսատ, 24,2 հազար բարել` տարբեր տեսակի նավթամթերքներ:

Պայմանագրին հետևելով` Ադրբեջանը մեկ օրում արդյունահանվող նավթի ծավալները նախկինի համեմատ կրճատել է 35 հազար բարելով:

Նախքան նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը Ադրբեջանում 2016-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 37 մլն 719 հազար 606 տոննա նավթ: Միջին օրական արտադրությունը կազմել է 829,1 հազար բարել:

Լրահոս
Խորովածի փառատոնի նկատմամբ հետաքրքրված են արտասահմանյան զբոսաշրջային գործակալությունները Վիգեն Սարգսյանն ընդունել է «Արի տուն» ծրագրի շուրջ 200 մասնակցի Ադրբեջանում թրաֆիքինգի մեջ ներգրավված են անգամ պետական մարմինները ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը. հայկական կողմն առաջնագծում ԱԹՍ չի կիրառել Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Թումանյանի ստեղծագործությունները եվրոպական լեզուներով հրատարակելու քայլեր են ձեռնարկվում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Արցախյան ազատամարտ. Պատմում է Սանասար Գյուրջյանը Սեւանա լճի մակարդակը հուլիսի ընթացքում նվազել է 10 սանտիմետրով Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի Հայաստան Եռաչափ նկարն այսուհետ կզարդարի Երևանի Ազատության հրապարակը Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ Ադրբեջանը հայտնվել է անելանելի վիճակում. Հայկ Բաբուխանյան Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Ադրբեջանի «Իսկանդերի հակաթույնը» իր ժողովուրդն է, որին պետք է «քշեն առաջ». Գառնիկ Իսագուլյան Ուկրաինայի ազգային բանկն Այվազովսկու 200 ամյակին նվիրված հուշադրամ է թողարկել Նիշանյանն ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանին. մտավորականի հարցազրույցն «Արմենպրես»-ին Բակո Սահակյանը ստորագրել է Արցախի Հանրապետության մի շարք օրենքներ Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը խորն արմատներ ունի. արձանագրում են ՀՀ և Արցախի օմբուդսմենները Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» երրորդ անվճար ծրագիրը Իրանցի հանդիսատեսը մեկ շաբաթ հնարավորություն կունենա դիտել հայկական ֆիլմեր. Թեհրանի «Ալիք»-ի անդրադարձը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տրամադրվել է ընդերքօգտագործման 21 թույլտվություն Վոլքերը հավաստել է, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային զենքի մատակարարումների հնարավորությունը ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Նարեկ Սարգսյանը հանդիպել է «Քաղաքային քանդակ» ցուցահանդեսի մասնակից արվեստագետների հետ Կոմիտասի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն Եգիպտոսի նախագահը հաստատակամ է Կատարի շրջափակումը շարունակելու հարցում ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Աֆղանստանում եւ Պակիստանում ահաբեկչությունները, ինչպես նաեւ ԿԱՀ-ում խաղաղապահների վրա հարձակումը Թուրքիայի մեջլիսի լիագումար նիստում քննարկվել է «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթը Կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավար Վերա Հակոբյանը ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Անտոնիու Գուտերիշը Քատարին եւ ընդդիմախոսներին կոչ է արել ճգնաժամը կարգավորելու փոխզիջման միջոցով Վայոց ձորի մարզում 4 բալանոց երկրաշարժն զգացել են մի քանի բնակավայրում «Ժողովուրդ». Այս տարի բուհերում թափուր է 11 հազար 375 տեղ «Հրապարակ». Որտե՞ղ են հանգստանում նախարարները «Հրապարակ». «Գազպրոմ»-ի նախկին հաշվապահի փոխարեն ԺՊ Վարդան Նաչարյանը եղել է հաշվապահի տեղակալը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 25 Շիրակի թեմի առաջնորդը Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածուների շարքում է Գևորգ Սաֆարյանը պահվում է բավարար պայմաններով ապահովված առանձին խցում. ՔԿՎ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan