AM | RU
USD
EUR
RUB

Հայ-ռումինական մշակութային համագործակցության հարցերը միջկառավարական օրակարգում են

Եռօրյա աշխատանքային այցով մայիսի 17-19-ին Ռումինիայում էր գտնվում Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, որը Բուխարեստում հանդիպումներ ունեցավ Ռումինիայի Մշակույթի եւ ազգային ինքնության նախարարության պետքարտուղարներ Ալեքսանդրու-Վասիլե Օպրեանի/Alexandru-Vasile Oprean, Էրվին Շիմշենսոնի/Erwin Șimșensohn, Ռումինիայի պատմության ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Էռնեստ Օբերլանդեր-Տըռնովեանուի/Ernest Oberländer-T&ac irc;rnoveanu եւ մշակույթի ոլորտի այլ պատասխանատուների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զրույցների ընթացքում քննարկվեցին նախընթաց տարիներին ծավալված մշակութային արդյունավետ երկկողմ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու, մասնավորապես կինոյի եւ գրահրատարակչության բնագավառում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները` հենվելով ՀՀ եւ Ռումինիայի կառավարությունների միջեւ Մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտներում համագործակցության ծրագրի վրա: Առանձին քննարկման նյութ դարձավ ռումինահայ մշակութային հարուստ ժառանգության ուսումնասիրման, պահպանման եւ ներկայացման հետ կապված համատեղ գործողությունների, մասնավորապես Բուխարեստում անցկացվելիք «Արարատից Կարպատներ. Ռումինահայոց պատմական ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման հարցը:

Հանդիպումների ժամանակ կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ Ռումինիայում գրեթե մեկ հազարամյակ առաջ հաստատված հայերը խոշոր ներդրում են բերել եւ շարունակում են մեծապես նպաստել Ռումինիայի հասարակական-քաղաքական, մշակութային, կրթական, գիտական եւ տնտեսական կյանքի զարգացմանը` տալով այդ ոլորտների փայլուն գործիչների մի իսկական համաստեղություն, միաժամանակ վայելելով ռումինական կառավարության աջակցությունը եւ ռումին հասարակության հարգանքը:

Այցի ընթացում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալն այցելեց Ռումինիայի Հայոց միություն եւ Հայոց եկեղեցի, Դուդյան թանգարան եւ գրադարան, «Արարատ» պարբերականի խմբագրատուն եւ «Արարատ» հրատարակչություն, որտեղ մշակույթի բնագավառում համագործակցության հարցեր քննարկվեցին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպս. Հակոբյանի, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի, ՌՀՄ փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանի, ինչպես նաեւ արվեստի, գրականության, կինոյի եւ թատրոնի գործիչների հետ:

Բուխարեստ կատարած այցի շրջանակներում Ներսես Տեր-Վարդանյանն այցելեց նաեւ Ռումինիայի Հավաքածուների թանգարան, որտեղ առանձին սրահներով ցուցադրված են Հրանտ եւ Բեատրիս Ավագյանների, Կարապետ Ավագյանի եւ Հուրմուզ Ազնավորյանի հավաքածուները:

Հանդիպումներին մասնակցում էր Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը:

Լրահոս
Ֆորումը քննարկել է համայնքների աղետակայունության մակարդակի բարձրացման հարցը Սերժ Սարգսյանն իր ուղերձում շեշտեց՝ պատերազմում հաղթել ենք ջախջախելով և պատրաստ ենք նույնն անել. Միհրան Հակոբյան Էդուարդ Շարմազանովը ՀՀ Նախագահի ուղերձը պետական մտածողությամբ առաջնորդի դասական խոսք է համարում Լավրովը Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել Լևոն Ալթունյանը և Սերգեյ Կրաևոյը քննարկել են ՀՀ և ՌԴ առողջապահության համակարգերում տեղի ունեցող զարգացումները Կադաստրի պետական կոմիտեից տեղեկատվություն ստանալն անհամեմատ հեշտացվել է Պետք է զերծ մնալ լարվածությունը սրող հայտարարություններից. Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը Պոլիկլինիկաները և ամբուլատորիաները երեք տարում իրականացրել են 1 մլն 382 հազար սկրինինգային հետազոտություն Սիրիայի քրդերը հերքել են կառավարական զորքերի Աֆրին մտնելու վերաբերյալ տեղեկությունները Վահան Մարտիրոսյանն այցելեց Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի շինտեղամասեր Արցախի կառավարությունում վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի և Լիբանանի նախագահները բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն Հարկային օրենսգրքի խախտման համար սահմանված պատասխանատվության չափն էապես նվազեցվել է Արտերկրում հաշվառված մեքենաներով Հայաստան եկող զբոսաշրջիկներն ազատվել են ճանապարհային հարկից Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացում սպասվում են փոփոխություններ Հարկային օրենսգրքով նախատեսված են կարգավորումներ շահութահարկի գծով. պարզաբանում է ՊԵԿ փոխնախագահը Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ՔԿՀ-ների առողջապահական համակարգը 2018-ին դուրս է գալու քրեակատարողական ծառայության ենթակայությունից Հայաստանում և Արցախում անցած տարի ամսական 17 երկրաշարժ է գրանցվել էլեկտրոնային աճուրդների համակարգ կներդրվի Օրակարգում է Հայաստանի համայնքների դիմակայունության և աղետակայունության մակարդակի բարձրացման հարցը Բնակարանների միջին գինը նախորդ տարի նվազել է ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ վճիռների ավելացումը խոսում է երկրի իրավագիտակցության մակարդակի բարձրացման մասին «Արմենիա» ավիաընկերությունը հնարավորություն կընձեռքի մեկնել Երուսաղեմ և Բեթղեհեմ էժան ավիատոմսերով ԵՄ-ից 17 միլիոն եվրոյի չափով աջակցություն 5 ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար Տարիքային կենսաթոշակառուների թիվն ավելացել է Արդարադատության նախարարությունը քայլեր է ձեռնարկում դատարանները բեռնաթափելու ուղղությամբ Մայր Աթոռում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. քննարկվելու է Պոլսո Հայոց պատրիարքության խնդիրը Հայաստանի ԱԳՆ. Ադեկվատ միջազգային արձագանքի բացակայության պարագայում Ադրբեջանը նոր սպառնալիքով է հանդես եկել Ադրբեջանն արտասահմանյան ընկերությունների համար այլևս ներդրումային գրավիչ միջավայր չի հանդիսանում Սեր, պատերազմ, ազատություն. ֆրանսահայ ռեժիսորը ֆիլմ կներկայացնի Արցախի մասին Առաջին անգամ ԱԱՀ-ի վերադարձ է սահմանված ոչ միայն արտահանողների, այլև ցանկացած տնտեսավարողի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 26,1 տոկոսով Մարզահամերգային համալիրը դեռևս գնորդ չունի ԱԺ-ում ընթացիկ շաբաթվա ընթացքում երկու խորհրդարանական լսում կանցկացվի ՀՀ սահմանադրությունը չի սահմանափակում մեզ իրականացնել ՀՀ նախագահի ընտրությունը ԱԺ-ում. Դավիթ Հարությունյան Թուրք պաշտոնյաները փախել են Հունաստան ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարն ազատվել է պաշտոնից Վրացական փողոցում պայթած բնակարանում մարդ չի բնակվել, վերանորոգման մեջ է եղել. մանրամասներ դեպքի վայրից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan