Արհեստագործական ուսումնարանների խոշորացման արդյունքում ուսուցչական կրճատումներ չեն լինի

Արհեստագործական ուսումնարանների խոշորացման արդյունքում ուսուցչական կրճատումներ չեն լինի

Արհեստագործական ուսումնարաններն օպտիմալացման կարիք ունեն, քանի որ մեկ փոքրիկ վայրում աշխատում են և՛ արհեստագործական ուսումնարանը, և՛ քոլեջը. երկուսն էլ` 30-40 աշակերտով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ասաց, որ հնարավոր է միավորել այդ երկու հաստատությունները և կրթությունը պահել մեկ շենքի ներքո։

«Միջին մասնագիտական կրթական հաստատությունն իրավունք ունի տալ արհեստագործական կրթություն: Այստեղ ուսուցչական կրճատում չի լինի, քանի որ մենք կարիք ունենք մասնագետների, ուղղակի շենքային ավելորդ ծանրաբեռնվածությունից կխուսափենք: Հիմա Եվրամիության հետ բանակցում ենք, որպեսզի կարողանանք նպատակային ծրագրեր ներդնել»,– նշեց Մկրտչյանը:

Արհեստագործական ուսումնարանների դեպքում խոշորացնելու և ուղղորդելու կարիք կա։ Նախարարի պաշտոնակատարի պնդմամբ՝ պետք է լրջորեն նայել նաև մասնագիտությունների կառուցվածքին: Տվյալ հաստատություններում մասնագիտությունների ներառումը պետք է աշխատաշուկան թելադրի, և հենց աշխատաշուկան էլ կառավարման համակարգի մաս պետք է կազմի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում