AM | RU
USD
EUR
RUB

Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Հայաստան

2017 թվականի մայիսի 22-ից 25-ը կկայանա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի (ԵԺԿ, Գերմանիա) գլխավորած պատվիրակության այցը Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Ինչպես տեղեկացրին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության լրատվական ծառայությունից, այցի ընթացքում պատվիրակները կհանդիպեն երկրների նախագահների, խորհրդարանի նախագահների հետ, իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Եվրոպական խորհրդարանի 8 անդամները կամփոփեն վերջերս ձեռք բերված նոր ԵՄ-Հայաստան համաձայնագրի ներկա փուլի արդյունքները, ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ԵՄ-Վրաստան հարաբերությունների սերտացմանն առնչվող հարցեր:

«Ես և իմ գործընկերները անհամբերությամբ ենք սպասում Ադրբեջան, Վրաստան և Հայաստան կայանալիք այցին, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ: Տարածաշրջանը Եվրոպական միության համար կարևոր նշանակություն ունի, ինչպես նաև հանդիսանում է Արեւելյան գործընկերության քաղաքականության կարևոր գործընկեր: Ունենք բազմաթիվ փոխադարձ հետաքրքրություններ` մասնավորապես տարածաշրջանի խաղաղության, անվտանգության, ինչպես նաև առևտրի խթանման առումով. Միաժամանակ հետամուտ ենք գործընկերային հարաբերությունների էլ ավելի խորացմանը՝ բարձր պահելով մեր արժեքները ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, լավ կառավարումը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները», այցին ընդառաջ նշեց Նախագահ Մքալիսթերը:

Դեյվիդ Մքալիսթերին պատվիրակության կազմում կուղեկցեն Եվրոպական խորհրդարանի հետևյալ յոթ անդամները՝ Լազլո Թոքեշը (ԵԺԿ, Հունգարիա), Զելյանա Զովկոն (ԵԺԿ, Խորվաթիա), Անդրեյս Մամիկինսը (Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանս, Լատվիա), Անգել Դժանբազկին (Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խումբ, Բուլղարիա), Իվո Վայգլը, (Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների միություն կուսակցություն, Սլովենիա) Հելմուտ Շոլցը (Միավորված եվրոպական ձախ ուժերի խումբ, Գերմանիա) և Հերդի Հաուտալան (Կանաչների կուսակցություն, Ֆինլանդիա):

Ադրբեջանում՝ մայիսի 22-ին պատվիրակները կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Միլի Մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովի, խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Վրաստանում՝ մայիսի 23-ին Եվրախորհրդարանի պատգամավորները կհանդիպեն Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, իսկ մայիսի 24-ին կայցելեն Մցխեթայում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության (ԵՄԴԱ Վրաստան) գրասենյակ: ԵԽ պատվիրակության ա յցը տարածաշրջան կամփոփվի մայիսի 25-ին Հայաստանում, որտեղ նրանք կհանդիպեն Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահի հետ, ինչպես նաև կայցելեն ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի տարածք:

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 21 Ալիևի նյարդային արձագանքը Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին Գյումրիում անցկացվեց անկախության տոնին նվիրված «Պարենք հայերով» ազգագրական պարի ֆլեշմոբը Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Էրդողանին և Ալիևին Նյու Յորքում ցույցերով են դիմավորում Մեքսիկայում եռօրյա սուգ է հայտարարվել. երկրաշարժի զոհերի թիվը հասել է 225-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է խաղաղապահ առաքելությունների բարեփոխմանն առնչվող բանաձև Անաչառության և օբյեկտիվության պահպանում. Լիբանանի «Զարթոնք» օրաթերթը տոնում է իր 80-ամյակը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներն ամփոփել են աշխատանքի արդյունքները Մեղադրել հայերին Խոջալուի դեպքերի մեջ, նույնն է, ինչ Հիտլերը մեղադրեր ԽՍՀՄ-ին և ԱՄՆ-ին Հոլոքոստի համար Սոցփաթեթի շահառուներն ID քարտերով կսպասարկվեն 2018թ. հունվարից Բուլղարիան ԵՄ-ում կբարձրացնի Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների վերացման հարցը Հայաստանն աշխարհին ներկայացրել է իր մոտեցումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Ահարոն Շխրտմյանը «Հայաստան-Սփյուռք» համաժողովի կարեւոր նվաճում է համարում գաղափարների ազատ եւ անկաշկանդ արտահայտումը Քաղաքագետի կարծիքով Հայաստանի համար տարածաշրջանային և միջազգային ոչ մի կառույց չի կարող փոխարինել ԵԱՏՄ-ին Էդիկ Մինասյանն անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերում է համարում բանակը, մամուլի ազատությունն ու բազմակուսակցական համակարգը Սուր շնչառական շնչառական վարակներն արձանագրվում են սեզոնին համապատասխան Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին Հայկական վարորդական իրավունքների հարցը կլուծվի մոտ ժամանակներս. դեսպան Վոլինկին Սիրտս կոտրված է. Ջեքի Սփայերը և ԱՄՆ մյուս կոնգրեսականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հոլանդական ընկերությունները հետաքրքրված են համագործակցել հայ գործընկերների հետ գյուղատնտեսության ոլորտում Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին Միասնաբար ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը. համահայկական համաժողովի հայտարարությունը Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ Դավիթ Լոքյանը և KFW բանկի պատվիրակությունը քննարկել են Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի նախնական փուլի խնդիրները Հրանուշ Հակոբյանը «Հայաստան-Սփյուռք» համաժողովը դիտարկում է որպես գաղափարներ առաջարկելու հարթակ ՀՀ առաջին տիկինն ընդունել է «Նոր ալիք 2017» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչներին Լույսը ցերեկը կուտակող, իսկ գիշերն արձակող լյումինոֆորները կարող են անվտանգության խնդիր լուծել Աշոտ Մանուկյանը հանդիպել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ Կիրո Մանոյանը ճիշտ է համարում Ցյուրիխյան արձանագրությունների մասին ՀՀ Նախագահի հայտարարությունը «ԴԱՀԿ մասին» օրենքի փոփոխությամբ հնարավորություն է տրվելու պարտապանին արգելադրման համար առաջարկել այլ գույք Արոնյանը և Լագրավն արագ ոչ-ոքի ավարտեցին դասական երկրորդ պարտիան Փոխվաչապետը զբոսաշրջությունն առավել զարգացող ճյուղերից է համարում Արցախը համահայկական երազանքի մարմնավորումն է. Արա Բաբլոյան ԱՄՆ կոնգրեսականները ժամանել են Արցախ. նրանք եղել են Շուշիում Պրահան տեղյակ չէ, թե ինչպես չեխական զենքը կարող էր հայտնվել Ադրբեջանում. «Ազատություն» ռադիոկայան Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն Նախարար Արտեմ Ասատրյանն աշխատանքային այցով կմեկնի Լիսաբոն Աշխարհասփյուռ հայկական բիզնես կազմակերպությունների համար կարևոր է ընդհանուր հարթակների ձևավորումը Ռուսաստանցիների շուրջ 70 տոկոսը ցանկանում է Պուտինին նախագահ տեսնել 2018 թվականից հետո. հարցախույզ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan