«Հայկական ժամանակ». Արարատի դպրոցի աշակերտները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով չեղարկել տնօրենի ազատման հրմանը

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Արարատի մարզպետարանի մոտ բողոքի ցույց են անցկացնում Արտաշատի համար 5 դպրոցի մի հարյուր աշակերտ՝ մարզպետից պահանջելով չեղարկել տնօրեն Ռուզաննա Հայրապետյանին պաշտոնից ազատելու հրամանը։

Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ նշված դպրոցի տնօրենը մայիսի 16-ին մարզպետի անունով դիմում է ներկայացրել՝ խնդրելով իրեն ազատել աշխատանքից։ Դիմումի մեջ պատճառաբանություն չի նշվել։

«Ըստ աշխատանքային օրենսգրքի՝ այսօր մենք ազատել ենք աշխատանքից և պաշտոնակատար ենք նշանակել նույն դպրոցի մանկավարժներից մեկին, մինչև սահմանված կարգով թափուր պաշտոնի մրցույթ անցկացնելը»,- ասել է մարզպետարանի պաշտոնյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում