«Ժողովուրդ». Կոստանյան` բանակում զոհերի մասին

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին զինված ուժերում մահացության 27 դեպք է գրանցվել. հակառակորդի կրակոցից զոհվել է 10 զինվոր, իսկ ահա 17 զինվոր մահացել էր ինքնասպանության հասցնելու, ավտովթարի, սպանության, զենքի կանոնների խախտելու հետևանքով։

Թերթը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, նախկին զինդատախազ, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանին խնդրել է մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

«Ամենալավ եղանակը նպաստել, այսինքն՝ կոնկրետ միջոցներ ձեռնարկել զինված ուժերում կարգապահական մակարդակի բարձրացմանը, և որը շատ ավելի կարևոր է՝ այդ միջանձնային հարաբերությունները ծնող պատճառների վերացումը»,- ասել է նա՝ միաժամանակ կարևորելով պատժի անխուսափելիության գաղափարը մարդկանց մոտ արմատավորելը։ «Այսինքն՝ առաջինը՝ կանխարգելիչ միջոցառումներ, երկրորդը՝ պատասխանատվության ենթարկելու գործընթաց»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում