«Փաստ». Տեր Կյուրեղ քահանա Տալյան. «Սոդոմ-Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա»

Մայիսի 17-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը իր դրոշի փոխարեն բարձրացրել էր ԼԳԲՏ հանրության դրոշը։ Դեսպանատան կողմից արված այդ քայլը մեծ վրդովմունք և զայրույթ էր առաջացրել հայաստանյան հանրության մեջ։

Դեսպանատան քայլը դատապարտող «Հանուն օրենքի» հասարակական շարժումը երեկ բողոքի ակցիա էր կազմակերպել Բրիտանիայի դեսպանատան դիմաց, որին ներկա էին նաև Տեր Կյուրեղ քահանա Տալյանը և հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը։

«Սոդոմ-Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա»,-թերթի հետ զրույցում ասել է Տեր Կյուրեղ քահանա Տալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում