«Հայկական ժամանակ». «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ 38-ամյա տղամարդ է դանակահարվել

Նախօրեին՝ երեկոյան, դանակահարության դեպք է գրանցվել Երևանում։ «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ դանակահարվել է 38-ամյա Արմեն Պառավյանը։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն ասել է, որ նախօրեին ժամը 21։15-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրված-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։

Մեկնած խումբը պարզել է, որ երիտասարդը վնասվածքը ստացել է Հանրապետության փողոցում վիճաբանության ժամանակ։ «Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում պարզվել է դանակահարությունը կատարողի ինքնությունը, համապատասխան միջոցառումներ են իրականացվում վերջինիս և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ»,-ասել է Գաբրիելյանը։ Վերջինս հավելել է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում