Հնդկաստանի հյուսիսում շուրջ 14 հազար մարդ սողանքի հետևանքով մնացել է լեռներում

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Բադրինատխ տաճար այցելած շուրջ 14 հազար հինդուներ արտաքին աշխարհից կտրվել են հզոր սողանքի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նախնական տվյալներով ուխտագնացների մեջ տուժածներ չկան:

Սողանքը ծածկել է դեպի Բադրինատխ տանող միակ մայրուղու 60 մետր հատվածը: Իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ուխտագնացներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:

Ակնկալվում է, որ մինչև մայիսի 20-ի երեկո մայրուղին կմաքրվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում