Հայաստանում ԱՄԷ դեսպանը շնորհավորել է ՀՀ կառավարությանը հաջողված խորհրդարանական ընտրությունների առթիվ

Հայաստանում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին շնորհավորել է ՀՀ կառավարությանը հաջողված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է WAM գործակալությունը:

Դեսպանը մայիսի 18-ին ներկա է գտնվել Հայաստանի վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին:

Նիստի ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով շնորհավորել է ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած քաղաքական ուժերին և մաղթել բեղմնավոր աշխատանք: ՀՀ Նախագահը նշել էր, որ երկու տարի առաջ, երբ հաստատվում էր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, հավատում էր, որ մոտ ապագայում մտնելու ենք բեկումնային մի ժամանակաշրջան, որն իր բնույթով լինելու է խոստումնալից, բայց նաև պատասխանատու: «Այսօր եկել է այդ օրը, և ես շնորհավորում եմ բոլորիս: Ձեզ՝ հարգելի պատգամավորներ, շնորհավորում են կրկնակի, քանի որ այս կարևոր շրջափուլում դուք եք պետական կառավարման նոր կարգի կայացման ուղղությամբ առաջին և գլխավոր քայլը կատարողները»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում