Կնյազ Հասանովն ԱԺ առաջին նիստը վարելը պատվաբեր է համարում

Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը պատվաբեր է համարում վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը վարելը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կնյազ Հասանովն ընդգծեց, որ առաջին նիստը վարելը իր համար նաև պարտավորեցնող է եղել:

«Ամեն ինչ բարեհաջող ընթացավ, մենք ընտրեցինք Ազգային ժողովի նախագահ և փոխնախագահներ: Ձևավորեցինք հանձնաժողովները և հիմա քննարկում ենք հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Ամեն ինչ բնականոն հունով ընթանում է»,- ընդգծեց Հասանովը:

Նա նշեց, որ նիստը վարելու ընթացքում լարվածություն չի զգացել, դժվարություններ էլ չի ունեցել: «Ինչքան կարող էի, այնպես էլ վարել եմ նիստը»,- եզրափակեց Հասանովը:

6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը վարել է Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը՝ որպես նորընտիր խորհրդարանի ամենատարեց պատգամավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում