Գառնիի ճոպանուղու կառուցման համար չի բացառվում հանրային-մասնավոր համագործակցությունը

ՀՀ Կոտայքի մարզի Ազատ գետի կիրճում ճոպանուղու կառուցման համար քննարկման փուլում են ֆինանսավորման հարցերը: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետ, Միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը չբացառեց հանրային-մասնավոր համագործակցությունը: «Վերջնական ծրագիր, որը մենք կֆինանսավորենք վարկային միջոցներով, չկա»,-ասաց նա:

Գառնիի ճոպանուղին օդային կամուրջ կդառնա ինչպես մշակութային եւ պատմամշակութային վայրերի, այնպես էլ դեպի Քարերի Սիմֆոնիան, Ազատ գետի կիրճը, Խոսրովի գեղատեսիլ արգելոցը:

Ճոպանուղու առկայության դեպքում հնարավոր են ներդրումներ ` հյուրանոցային եւ ռեստորանային նոր համալիրների կառուցման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում