ԱՄՆ և Սաուդյան Արաբիան կհամագործակցեն Իրանին հակազդելու հարցում. Թիլերսոն

ԱՄՆ և Սաուդյան Արաբիան սերտորեն կոորդինացնելու են դիրքորոշումները Իրանի դեմ հակազդեցության ոլորտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ Էր-Ռիյադում Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ-Ջուբեյրի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Մենք սերտորեն համագործակցելու ենք Իրանին հակազդելու հարցում, մասնավորապես, ծայրահեղականության և դրա արտահանման, այլ երկրներում Իրանի կողմից ահաբեկիչներին աջակցելու ոլորտում»,– նշել է Թիլերսոնը:

Նա շեշտել է, որ խոսքը հիմնականում Եմենում, Իրաքում և Սիրիայում շիաներին ցուցաբերած աջակցության մասին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում