Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով ժամանում է Թբիլիսի
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մայիսի 22-ին պաշտոնական այցով ժամանում է Թբիլիսի: Այդ մասին հայտնել է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարության վարչակազմին:
Թուրքիայի կառավարության ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 23-ին, ինչից հետո տեղի կունենան նրա բանակցությունները Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Հանդիպման թեման հայտնի չէ: Վերջին անգամ Թուրքիայի վարչապետը Վրաստան է այցելել այս տարվա մարտին:
Վրաստանը եւ Թուրքիան ռազմավարական գործընկերներ են: Վրաստանի վիճակագրության «Սաքստատ» ազգային ծառայության տվյալների համաձայն՝ Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում Վրաստանի առեւտրական գործընկերների շարքում: 2017 թվականի առաջին եռամսյակում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է ավելի քան 452 մլն դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում