Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու

Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ մայիսի 19-ին, ժամը 14:50-ին տեղեկություն էր ստացվել, որ Արցախի Հանրապետության Շահումյան-Սոթք ավտոճանապարհի 25 կմ-ին իրականացվելու է արհեստական քարաթափում պայթեցման միջոցով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մայիսի 23-ին տվյալ ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու և բոլոր տեսակի ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Մ-12 (Սյունիքի մարզով) ավտոճանապարհով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում