Ուկրաինայի համար ԵՄ-ի այցագրային ռեժիմի ազատականացումը կսկսի գործել հունիսի 10-ից

Ուկրաինայի քաղաքացիների համար Եվրամիության այցագրային ռեժիմի ազատականացումը կսկսի գործել հունիսի 10-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԵՄ-ի պաշտոնական հանդեսում, որտեղ հրապարակված է հանրակցության որոշումը:

«Այդ որոշումը ուժի մեջ կմտնի Եվրամիության պաշտոնական հանդեսում դրա հրապարակման օրվանից 20 օր անց»,- նշվում է փաստաթղթում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում