Մակրոնը մայիսի 29-ին Պուտինի կընդունի Փարիզում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 29-ին Փարիզում կընդունի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են Ելիսեյան պալատում:

Նշվում է, որ հանդիպումը պլանավորված է Վերսալյան պալատում:

Ավելի վաղ «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Փարիզի եւ Մոսկվայի աղբյուրների, հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը մայիսի 29-ին նախապես չպլանավորված այց կկատարի Ֆրանսիա, որը նրան թույլ կտա անձամբ ծանոթանալ Ֆրանսիայի նոր նախագահի հետ: Այցի համառ առիթ կդառնա Վերսալում Պյոտր Առաջինին նվիրված ցուցահանդեսի բացումը, բայց, հրատարակության աղբյուրների տվյալների համաձայն, այցի օրակարգը դրանով չի սահմանափակվի եւ «հագեցած կլինի», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում