ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարության հետ հաղորդակցություն է սկսել 5 բողոքի վերաբերյալ

Ադրբեջանցի իրավապաշտպան Ֆարիզ Նամազլըի փոխանցմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարության հետ այդ երկրի դեմ ներկայացված 5 նոր բողոքի վերաբերյալ հաղորդակցություն է սկսել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

ՄԻԵԴ ներկայացված բոլոր 5 բողոքներն էլ վերաբերում են Ադրբեջանի ոստիկանության և անվտանգության աշխատակիցների կողմից մարդկանց ճնշումների, բռնությունների և խոշտանգումների ենթարկելու դեպքերին:

ՄԻԵԴ-ն այս 5 գործերի վերաբերյալ հարցում է ուղարկել Ադրբեջանի կառավարությանը և սպասում է պատասխանի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում