Նորվեգական խորհուրդը գնահատել է աշխարհում փախստականների հետ կապված իրադրությունը

Զինված հակամարտությունների եւ տարերային աղետների հետեւանքով հարկադրաբար իրենց տները լքած մարդկանց թիվը 2016 թվականին կազմել է 31,1 միլիոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի (NRC) նոր զեկույցում: 

Մոտավորապես 922 հազար մարդ հարկադրված է եղել մեկնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության զինված հակամարտության պատճառով: Սիրիայից փախել է 824 հազար մարդ: Եռյակը եզրափակում է Իրաքը՝ 659 հազար հարկադիր վերաբնակներով: Նրանց հաջորդում են Աֆղանստանը (653 հազար մարդ), Նիգերիան (501 հազար մարդ) եւ Եմենը (478 հազար մարդ):

Զնված հակամարտությունների պատճառով մեկնած 6,9 միլիոն մարդկանցից 2,6 միլիոնն ապրում է Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում:

Դրա հետ մեկտեղ, հաշվետվության համաձայն, տարերային աղետների պատճառով եռակի ավելի շատ մարդիկ են լքում իրենց տները, քան զինված հակամարտությունների պատճառով: Անցյալ տարի հանկարծահաս եղանակային սպառնալիքների ենթարկված 24 մլն մարդկանց մեծ մասը վերաբնակվել է: Այս «վարկանիշում» առաջին տեղում Չինաստանն Է 7,4 մլն մարդկանցով, նրան 5,9 միլիոն բնակիչներով հաջորդում է Ֆիլիպինները, երրորդ եւ չորրորդ տեղերն զբաղեցնում են Հնդկաստանը եւ Ինդոնեզիայն՝ համապատասխանաբար 2,4 եւ 1,2 մլն մարդ ցուցանիշներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում