Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ Միացյալ Նահանգների անվտանգության ծառայության գործողություններից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել գրավոր և բանավոր բողոք, որով դժգոհություն է հայտնել Էրդողանի այցի ժամանակ Վաշինգտոնի թուրքական դեսպանատան պաշտպանության ապահովման հարցում ԱՄՆ անվտանգության ծառայության «ոչ պրոֆեսիոնալ գործողությունների վերաբերյալ»:

Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուժօղլուի թիկնազորի նկատմամբ ԱՄՆ անվտանգության ուժերի ցուցաբերած «կոպիտ և ագրեսիվ վերաբերմունքից»:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը ԱՄՆ-ի ղեկավարությանը այդ դիվանագիտական միջադեպի վերաբերյալ մանրակրկիտ հետաքննություն իրականացնելու և մանրամասն բացատրություն տալու պահանջ է ներկայացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում