«Չորրորդ իշխանություն». Արփինե Հովհաննիսյանի քվեարկության ժամանակ նրա դեմ «ներկուսակցական դիվերսիա» է կազմակերպվել

Նոր ձևավորված խորհրդարանը նախորդ շաբաթ ընտրել է ԱԺ նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ: «Չորրորդ իշխանությանը» հայտնի է դարձել, որ ԱԺ փոխնախագահներից ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի քվեարկության ժամանակ նրա դեմ «ներկուսակցական դիվերսիա» է կազմակերպվել:

Արդյունքում Հովհաննիսյանն ԱԺ փոխնախագահ ընտրվեց 73 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ, ևս 5 քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր:

«Եթե նկատի ունենաք փաստը, որ ՀՀԿ թեկնածուների դեմ քվեարկելու մասին ի սկզբանե հայտարարել էր «ԵԼՔ» դաշինքը՝ իր 9 պատգամավորներով, 22 դեմ ձայնն անհասկանալի էր (նույն «Ծառուկյան» դաշինքի քվեարկության մասնակցած բոլոր պատգամավորներին հանձնարարված էր կողմ քվեարկել Արփինե Հովհաննիսյանին)»,-հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում