«Հայկական ժամանակ». ՌԴ-ն սպառազինություն կտրամադրի Հայաստանին

«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով, «Սպուտնիկ» գործակալությանը, գրել է, որ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները սպառազինությունների նոր տեսակներ կստանան Ռուսաստանից:

«2017թ. Ռուսաստանը կշարունակի պաշտպանողական զինտեխնիկայի մատակարարումները Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ պայմանագրերին համապատասխան: Խոսքն առաջին հերթին ավիացիոն տեխնիկայի մասին է՝ ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զրահապատ տրանսպորտային միջոցներ»,- ասել է Շուգաևը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի խոսքով, ՀԱՊԿ-ի շրջանակներում առաջիկայում կարող է իրականացվել ծրագիր ՀԱՊԿ անդամ պետությունների արագ արձագանքման ուժերին անվճար զենք մատակարարելու նպատակով:

«Անդամ պետություններին սպառազինությունների տեսակների մատակարարման պլանը կազմված է և սպասվում էր, որ ուժի մեջ կմտնի 2015-2016թթ: Սակայն ճգնաժամի, պատժամիջոցների պատճառով մենք որոշեցինք կասեցնել այդ նախագծի իրականացումը, սակայն խոսքը միայն անվերադարձ մատակարարումների մասին է»,-ասել է Սեմերիկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում