«168 Ժամ». Եղանակային փոփոխությունները բացասական ազդեցություն կունենան ծիրանի բերքի վրա

«Այս մի քանի օրվա եղանակային փոփոխություններն իրենց ազդեցությունը կունենան ծիրանի բերքի վրա։ Ծիրանի ռեկորդային բերքի մասին խոսել արդեն չենք կարող»,- «168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ շուկայում ծիրան կլինի, քիչ քանակությամբ էլ կկարողանանք արտահանել, բայց մեծ ծավալներով արտահանման մասին խոսք լինել չի կարող։

Նա հավելել է, որ եղանակային պայմաններն ազդել են նաև գյուղմթերքի վրա։

«Կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատվել են, նախարարությունը որևէ գործողություն չարեց՝ բանջարեղենի ցանքատարածություններն ավելացնելու ուղղությամբ, այնպես որ, ծանր է վիճակը։ Նախորդ տարվա համեմատ՝ ունենք շեշտակի անկում»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում