«Փաստ». Սփյուռքի նախարարությանը դիմած 3500 սիրիահայից 2500-ը ապահովվել են աշխատանքով

«Փաստ»-ը գրում է. «Սիրիական հակամարտության սկզբից մինչ այսօր Հայաստան է տեղափոխվել շուրջ 25 հազար սիրիահայ։ 2017թ. դրությամբ Հայաստանում բնակվում է 22 հազար սիրիահայ, մոտ՝ 5 հազար ընտանիք։ Հայաստանից սիրիահայերի՝ այլ երկրներ տեղափոխվելու միտումն ակտիվ չէ։ Մի քանի տասնյակ ընտանիք տարբեր ճանապարհներով տեղափոխվել է այլ երկրներ, հատկապես՝ Շվեդիա և Կանադա։ Այս երկրներ մեկնածների մեծ մասը տեղափոխվել է Լիբանանից»։

«Փաստի» հարցմանն ի պատասխան Սփյուռքի նախարարությունից տեղեկացրել են նաև, որ իրենց դիմած 3500 սիրիահայից 2500-ը ապահովվել են աշխատանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում