«168 Ժամ». ԱԺ-ին սպասարկող մեքենաների պետհամարանիշները կփոխվեն

«168 Ժամ»-ը գրել է, թե ԱԺ նախկին պատգամավորները դժվարությամբ են բաժանվում իրենց արտոնյալ կարգավիճակից: Ըստ թերթի, նրանք հրաժարվում են հանձնել մեքենաների համարները:

«Մեր տեղեկություններով, խնդիրը հիմնավորապես և ամբողջությամբ լուծելու համար ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արա Սաղաթելյանը որոշել է փոխել ԱԺ մեքենաների պետհամարանիշները, այսինքն՝ դրանց տառերը: …Նշենք նաև, որ Ա.Սաղաթելյանի նշանակվելուց հետո երկու օրվա ընթացքում կարգավորվել են պատգամավորների աշխատասենյակների հարցերը»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում