«168 Ժամ». Նախագահի ելույթն իրատեսական էր

Տնտեսագետ, ՀՊՏՀ դոցենտ Ատոմ Մարգարյանը «168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթի տնտեսական շեշտադրումներին, ասել է. «Ելույթը ծրագրային, քաղաքական ելույթ էր՝ միտված երկրի ռազմավարությանը կամ տեսլականին՝ 2.5 տասնամյակ հետո ինչպիսին կլինի Հայաստանը։… Ինչ վերաբերում է թվերին, ապա դրանք բավականաչափ իրատեսական են. Տնտեսական աճի հնգապատկում՝ տարեկան 5% տնտեսական աճ, շնչի հաշվով եկամտի 15 հազար դոլար, և մնացած ցուցանիշները ևս, կարելի է ասել. Էվոլյուցիոն որոշակի փոփոխություններով կարող են ապահովել։ Հիմնական ֆունդամենտալ գործոնները՝ շրջափակումը և Արցախյան խնդիրները, եթե մի պահ պատկերացնեն, որ առաջիկա տարիներին կլուծվեն, ապա Հայաստանն ունակ է կրկնակի տնտեսական աճի, այսինքն՝ միջին հաշվով տարեկան 8-12% տնտեսական աճ, շնչի հաշվով՝ եկամտի 25-30 հազար դոլար՝ 2040 թվականին, տեխնոլոգիական թռիչքի՝ բարձր տեխնոլոգիական հենքի վրա»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում