ԻՊ-ն ստանձնել Է Մանչեսթրում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է բրիտանական Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որի հետեւանքով 22 մարդ Է զոհվել: Ահաբեկիչների համապատասխան տեսանյութը զետեղված Է սողիալական ցանցերում, ինչի մասին հայտնել Է «Ահբար Իրաք» իրաքյան ինտերնետ-պորտալը:

Պայթյունը տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթր Արենա» մարզադաշտի համերգային հարթակի տոմսերի վաճառքի սրահում: Այդ րոպեներին ավարտվում Էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, նաև՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:

Ոստիկանությունը հայտարարել Է, որ կատարվածը դիտում Է որպես ահաբեկչական գործողություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում