Թուրքիայում գյուլենականների հետ առնչություն ունենալու մեղադրանքով կրկին զինվորականներ են ձերբակալվում

Ստամբուլի հանրապետական դատախազությունը ձերբակալման հրաման է տվել թուրքական զինված ուժերում ծառայող 144 մարդու նկատմամբ, ովքեր կասկածվում են գյուլենականների հետ առնչություն ունենալու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Կասկածյալներին ձերբակալելու նպատակով համաժամանակյա գործողություններ են սկսվել 35 հասցեներում: Իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում 40 նահանգում: Այս պահին ձերբակալվել է շուրջ 20 կասկածյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում