Եվրամիությունը պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը. Յունկեր

Եվրամիությունը ցավակցում Է Մեծ Բրիտանիային Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ եւ մտադիր Է նրա հետ միասին պատասխան հարված հասցնել ահաբեկչությանը:

Այդ մասին ասված Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հայտարարության մեջ:

«Ես իմ խորը ցավակցությունն եմ հայտնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին եւ բրիտանական ժողովրդին: Այսօր մենք սգում ենք ձեզ հետ: Վաղը մենք ձեզ հետ կողք-կողքի պատասխան հարված կհասցնենք նրանց, ովքեր ձգտում են խախտել մեր կենսակերպը»,- ասել Է Յունկերը:

Նա նշել Է, որ ահաբեկիչները թերագնահատում են ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի հաստատակամությունը:

«Այդ վախկոտ հարձակումները միայն ամրապնդում են միասին աշխատելու մեր պատրաստակամությունը, որպեսզի պարտության մատնենք նման ստոր գործողություններ կատարողներին»,-ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում