Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերում պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը

Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Լոնդոնում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հնչած պայթյունի հետևանքով տուժածների ընտանիքներին:

Անգլիայի Մանչեսթեր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էր մի քանի հազար մարդ, մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: Վերջին տվյալներով՝ մահացել է 22 մարդ, վիրավորվել՝ 59-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում