Բրիտանական ոստիկանությանը հայտնի է Մանչեսթրի ահաբեկչության կատարողի անունը

Ոստիկանությունը տեղեկատվություն ունի այն մասին, թե ով է կատարել ահաբեկչությունը Մանչեսթրում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին մայիսի 23-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

«Ոստիկանությունը եւ անվտանգության ծառայությունները նշում են, որ իրենք գիտեն Մանչեսթրում հարձակում կատարած անձնավորությանը»,-ասել է նա՝ ելույթ ունենալով «Կոբրա» արտակարգ կոմիտեի նիստից հետո:

«Սակայն հետաքննության այս փուլում մենք չենք կարող հաստատել նրա անունը»,- հավելել է Մեյը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում