Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Քարվաճառ-Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար նախատեսված պայթյունն առավոտյան տեխնիկական պատճառներով հետաձգվել էր: Ժայռաբեկորի պայթեցումն իրականացվել է ժամը 16:40-ին: Նշված ճանապարհահատվածում իրականացվել են մաքրման աշխատանքներ: Ժամը 17:30-ից այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում