Թրամփը ժամանել է Իտալիա հանդիպելու Հռոմի պապին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում Իսրայելից ժամանել է Իտալիա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, ԱՄՆ առաջնորդը Վատիկանում հանդիպելու է Հռոմի պապ Ֆրանցիկոսի հետ:

Իտալիայում և Վատիկանում Թրամփը կմնա 24 ժամ, որից հետո կուղևորվի Բրյուսել, որպեսզի բանակցություններ վարի ԵՄ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ, այնուհետև կվերադառնա Իտալիա՝ հերթական գագաթնաժողովին մասնակցելու համար:

Առաջին արտասահմանյան շրջագայության ընթացքում Թրամփն արդեն եղել է Իսրայելում և ԱՄԷ-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում