«Ժողովուրդ». Խնձորները եղել են լեհական, պարզապես պիտակավորվել են Ադրբեջանում

«Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊԵԿ-ը պարզել է, որ իրականում այդ խնձորները եղել են լեհական, պարզապես պիտակավորվել են Ադրբեջանում: Այդ երկրում են պիտակավորվում նաև մերձարևադարձային մրգեր, այդ թվում՝ կիվի:

Պարզվում է՝ այս օրերին մաքսային տեսուչներն արգելում են Հայաստան ցանկացած տեսակի խնձորի ներկրումը, եթե դրանց վրա չկան պիտակներ՝ ապահովության համար: Ու սա այն դեպքում, երբ Հայաստանում չկա Ադրբեջանից ու, առհասարակ, որևէ երկրից որևէ ապրանք ներկրելու իրավական սահմանափակում, ժամանակին նման արգելք եղել է 2009թ. գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանի հրամանով, որը, սակայն, Սերգո Կարապետյանը 2013թ. հունիսին չեղյալ էր հայտարարել: Հետաքրքիրն այն է, որ այս աղմուկից հետո անգամ ադրբեջանական ծագման ապրանքներն արգելելուն ուղղված որևէ իրավական ակտ չկայացվեց, փոխարենը սահմանին շարունակվում են կամայական գործողությունները՝ ֆեյսբուքյան հասարակության դժգոհությունը չհարուցելու զգուշավորությունից դրդված»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում