«Հայկական Ժամանակ». Նորածնին սպանելու դեպքի առթիվ մայրը հարցաքննվում է՝ որպես կասկածյալ

Հրազդանում նորածնին սպանելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը): Այս տեղեկությունը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ՀՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Թերթի հետ զրույցում Տռուզյանն ասել է, որ նորածնի մայրը հարցաքննվում է որպես կասկածյալ: «Նկատի ունենալով, որ նրա խնամքին գտնվում են ևս երկու անչափահաս երեխա, ապա նրա նկատմամբ որպես խափանման միջոց կընտրվի երկրից չհեռանալու մասին ստորագրությունը»,-ասել է Տռուզյանը:

Ավելի վաղ թերթը տեղեկացրել էր, որ մայիսի 15-ին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում