Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ

Մայիսի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1140 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը առաջնագծի հարավարևելյան ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (14 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (41 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում