ԵԽ պատգամավորները կամփոփեն ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ներկա փուլի արդյունքները

Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում, Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներից կազմված պատվիրակությունը՝ Դեյվիդ Մաքալիստերի գլխավորությամբ (ԵԺԿ, Գերմանիա) մայիսի 24-25-ը կլինի Հայաստանում: Եվրոպական խորհրդարանի 8 պատգամավորները կամփոփեն ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ներկա փուլի արդյունքները: Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվի րակությունից:

Այցի ընթացքում պատգամավորները հանդիպումներ կունենան Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, կայցելեն Եվրամիության կողմից ֆինանսավորվող Երևանի Տարածաշրջանային թիվ 1 քոլեջ:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատվիրակությունը հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում