Սիրիան իր օդուժը վերադարձնում է ԱՄՆ-ի կողմից գրոհի ենթարկված Հոմսի նահանգի ավիաբազա. NBC

Սիրիայի ռազմաօդային ուժերն սկսել են իրենց կործանիչները եւ անձնակազմը տեղափոխել Հոմսի նահանգի Շայրաթի ավիաբազա, որին ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել այս տարվա ապրիլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է NBC հեռուստաընկերությունը: 

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում նրա աղբյուրների տվյալներով՝ սիրիացիները մասամբ ավարտվել են ամերիկյան հարվածից տուժած ավիահանգրվանի վերականգնման աշխատանքները: NBC-ի տվյալներով, վերջին մի քանի օրվա ընթացքում արդեն այստեղ են ուղարկվել սիրիական ռազմաօդային ուժերի մի քանի Սու-22 եւ ՄիԳ-23 կործանիչներ:

«Շուտով նրանք կրկին կսկսեն թռիչքներ կատարել այնտեղից»,-հեռուստաալիքը մեջբերում է աղբյուրներից մեկի խոսքը:

ԱՄՆ-ի ռազմաօովային ուժերի նավերը Շայրաթի ավիաբազան լույս ապրիլի 7-ի գիշերը գրոհել էին Tomahawk թեւավոր հրթիռներով: Վաշինգտոնում հայտարարել են, որ գրոհը դարձել է ապրիլի 4-ին Սիրիայի Իդլիբի նահանգի Խան-Շեյխունում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման պատասխանը, որի համար պատասխանատվությունն Արեւմուտքը բարդում է Դամասկոսի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում