Գերմանացի պատգամավորների այցը Թուրքիա վերջին պահին չեղյալ է համարվել

Գերմանիայի դաշնային խորհրդարանի նախագահի տեղակալ, Կանաչների կուսակցության պատգամավոր Կալուդիա Ռոթի ղեկավարությամբ պատգամավորների պատվիրակության այցը Թուրքիա վերջին պահին չեղյալ է համարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անանուն աղբյուրները լուրը հաստատել են գերմանական Deutsche Welle-ի հետ զրույցում:

Թե որն է եղել այցը չեղյալ հայտարարելու պատճառը, չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ մայիսի 24-ին պատգամավորները մամուլի ասուլիս են հրավիրել, որտեղ խոսելու են այցի չեղարկման պատճառների մասին:

Ռոթի գլխավորած պատվիրակության այցը պետք է տեղի ունենար մայիսի 25-28-ը: Թուրքիայում նրանք մտադիր էին հանդիպել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքական գործիչների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում