Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այցելել է ԱՄՆ Զինված ուժերի քոլեջ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը մայիսի 19-ին այցելեց Միացյալ Նահանգների առաջատար ռազմական ուսումնարան` ԱՄՆ Զինված ուժերի քոլեջ (US Army War College): Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այցի ընթացքում դեսպանը հանդիպեց Քոլեջի պետ գեներալ Ուիլիամ Ռափին, որի շրջանակներում կողմերը քննարկեցին Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման ծրագրի շրջանակներում երկկողմ գործակցության արդյունքներն ու դրանց հեռանկարները:

Զրուցակիցները գոհունակությամբ փաստեցին, որ Զինված ուժերի քոլեջում հաջողությամբ վերապատրաստում են անցել արդեն 7 հայ բարձրաստիճան սպաներ՝ հույս հայտնելով, որ գործընթացը կկրի շարունակական բնույթ:

Դեսպան Հովհաննիսյանը ներկա գտնվեց և ելույթով հանդես եկավ քոլեջի ուսանողների մասնակցությ ամբ սեմինարին, ինչպես նաև հանդիպում ունեցավ քոլեջի հայ սպաների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում