«Նախագահի ուղերձը ԱԺ-ում դառնալու է կառավարության նոր ծրագրի թիրախը».Արծվիկ Մինասյան

ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ նոր կառավարությունը ձևավորվելու է ԱԺ քաղաքական ուժերի հենքի վրա և Նախագահի ուղերձը ԱԺ-ում դառնալու է կառավարության նոր ծրագրի ուղղվածությունն ու թիրախը:

«Այս անգամ կառավարության ծրագիրը երկարաժամկետ է լինելու և այն հիմնական խնդիրները, որ այս կառավարությունը դրել էր նախորդ ժամանակահատվածում, դրանց միջանկյալ արդյունքների ամփոփում կլինի, ապա դրանից հետո կարելի է խոսել մարտահրավերների և նոր նախաձեռնությունների մասին»,-ասաց Մինասյանը:

Ըստ Արծվիկ Մինասյանի, եթե բարեփոխումները շարունակվեն ու ավելի խորքային դառնան, հասարակությունը դրա արդյունքները կզգա իր մաշկի վրա, ինչ-որ չափով կդառնա նաև դրա մասնակիցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում