Գեորգի Կուտոյանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների նիստին

Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում 2017 թվականի մայիսի 24-ին տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Գեորգի Կուտոյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկա ցրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, միջազգային փոխադրամիջոցների անվտանգության ապահովման, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման և համագործակցության այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում