Վեսթմինսթերյան պալատը հանրության համար կփակեն Մանչեսթրի ահաբեկչությունից հետո

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հանձնարարել է այցելության համար փակել Վեսթմինսթերյան պալատը Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հայտնել է Բրիտանիայի խորհրդարանի կայքը:

«Բոլոր Էքսկուրսիաները, միջոցառումները եւ հանդիսավոր ճաշկերույթներն անհապաղ կչեղարկվեն: Այս կարգադրությունն ուժի մեջ կմնա մինչեւ այն պահը, քանի դեռ չի փոխվի հանձնարարականը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ երկրում ահաբեկչական սպառնալիքը բարձրացվել է մինչեւ կրիտիկական մակարդակ, ինչը նշանակում է ահաբեկչական գործողությունների կատարման անխուսափելի սպառնալիք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում