Թուրքիայում գյուլենականների նոր ձերբակալություններ կիրականացվեն

Թուրքիայում գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում Անկարայի քաղաքապետարանում ու թաղապետարաններում աշխատող 115 մարդու ձերբակալելու մասին որոշում է կայացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հաղորդվում է, որ նրանք ByLock հավելվածի օգտատերեր են:

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի ավելի քան 53 հազար կողմնակցի ինքնություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում