Ղազախստանն ամեն կերպ փորձելու է Ադրբեջանից հետ ստանալ պարտքերը

Ղազախստանի Կենտրոնական բանկը հետևողականորեն փորձելու է վերադարձնել Ադրբեջանական բանկի արժետոմսերում իր կենսաթոշակային ֆոնդից կատարված 250 մլն դոլարի ներդրումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Reuters-ը:

Ադրբեջանական բանկի արժետոմսերի վերադարձման վերաբերյալ Ղազախստանի կենտրոնական բանկի նախագահը մայիսի 23-ին զեկուցել է այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

2017թ-ի ապրիլի 1-ի դրությամբ Ղազախստանի կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կազմել են 6,839 թենգե (21,9 մլրդ դոլար), որի 40 տոկոսը ներդրվել է երկրի ֆինանսների նախարարության արժեթղթերում, մոտ 9 տոկոսը` արտասահմանյան պետությունների արժեթղթերում, ավելի քան 8 տոկոսը` ղազախական տարբեր բանկերում, և 1,27 տոկոսն էլ` տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպություններում :

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ «Ադրբեջանի միջազգային» բանկի 3,3 մլրդի վերաձևակերպումը կդադարեցվի:

«Բոլոր հիմնական վարկատուներին «Ադրբեջանի միջազգային» բանկի կողմից կատարվելիք փոխհատուցման համար առաջարկվելու է 3 տարբերակ` առաջին տարբերակում առաջարկվելու է 12 տարի մարման ժամկետով պարտավորությունների փոխարինում սուվերեն պարտքով, որի դեպքում կգործի ամորտիզացիայի 3 փուլ` 10-րդ, 11-րդ և 12-րդ տարիներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում