Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի հերթափոխումը չեղարկվել է ահաբեկչական սպառնալիքի պատճառով

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու լոնդոնյան նստավայրի՝ Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի ավանդական հեղափոխումը չեղարկվել է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունում:

«Ես կարող եմ հայտնել, որ այսօր պահակախմբերի հերթափոխում չի լինի»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը: Press Association գործակալության տեղեկատվությամբ՝ որոշումն ընդունվել է, որպեսզի ազատեն ավանդական արարողության ժամանակ փողոցների փակմամբ զբաղվող ոստիկաններին: 

Բուքինգհեմյան պալատի դարպասների մոտ թագավորական գվարդիական զինվորների պահակախմբի հերթափոխումն առավել գունեղ եւ հայտնի արարողությունն է Լոնդոնում, որն ավանդաբար գրավում է հազարավոր զբոսաշրջիկների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում