Մանչեսթրի ողբերգությունից հետո բանակն է ստանձնում բրիտանացիների անվտանգությունը

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը հավաստել Է, որ բրիտանական քաղաքների փողոցներում 3 հազար 800 զինվորականներ են տեղավորվելու այն բանից հետո, երբ վարչապետ Թերեզա Մեյը փաստորեն գործողության մեջ դրեց Temperer գործողության առաջին փուլը, որը նախատեսումէ զինվորականների ներգրավումը երկրում անվտանգության ապահովմանը: 

Ընդսմին զինվորներն իրենց վրա չեն վերցնում զինված ոստիկանության գործառույթը, այլ միայն օգնում են կարգի պահապաններին նրանց ծառայության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Թերեզա Մեյի խոսքով՝ ոստիկանության ղեկավարությունն ինքը կկարողանա որոշել՝ որտեղ Է ավելի լավ գործի դնել զինվորականներին, թեեւ, ամենայն հավանականությամբ, նրանց կներգրավեն տուրիստական տեսարժան վայրերի, օդանավակայանների ու տրանսպորտային այլ կարեւոր հանգույցների, ինչպես նաեւ մարզական խոշոր միջոցառումների պահպանությանը:

Այլ ստորաբաժանումներ կտեղավորեն երկրի տարբեր շրջաններում: Նրանք կգտնվեն բարձր մարտական պատրաստության վիճակում ի դեպս հնարավոր փոխհամաձայնեցված հարձակումների՝ հրազենի կիրառմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում