Էրդողանը կրկին առիթը բաց չի թողել Գերմանիային վիրավորելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է հայտարարությանը, ըստ որի տասնյակ թուրք զինվորականներ Գերմանիային են դիմել իրենց ապաստան տրամադրելու խնդրանքով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Էրդողանը առիթը բաց չթողնելով` Գերմանիային մեղադրել է ահաբեկիչներին ապաստան տալու ավանդույթներ ունենալու մեջ:

«Փախստականներին ապաստան տալը Գերմանիայի խնդիրն է: Գերմանիան փորձել է իր երկիր ընդունել ահաբեկիչների, դա դեռ քիչ է, 10-ն էլ կավելանան: Բայց մենք կշարունակենք ձերբակալել ահաբեկիչներին»,– ասել է Էրդողանը՝ նախքան Բրյուսել կատարվելիք թռիչը, ուր նա մեկնում է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու:

Խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի գերմանական ռազմաբազաներում ծառայություն իրականացնող տասնյակ թուրք զինվորականներն, որոնք 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, վախենալով արժանանալ Թուրքիայում ձերբակալված հազարավոր զինվորականների բախտին ապաստան էին խնդրել Գերմանիայից:

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Գերմանիային ապաստանի խնդրանքով դիմել է Թուրքիայի մոտ 6 հազար քաղաքացի, որոնք այդ երկրում մեղադրվում են գյուլենականության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում